Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը հանրապետության բնակիչներին կոչ է արել մարտի 16-ին այցելել ընտրատեղամասեր եւ ընտրություն կատարել, որով կհպարտանան սերունդները»։ Ոչ մի բանից մի վախեցեք։ Ինքնավարության կառավարությունը ամեն ինչ կանի՝ խաղաղ եւ ժողովրդավարական քվեարկության ապահովման համար»,- վստահեցրել է Սերգեյ Աքսյոնովը։

Նա նշել է, որ Ղրիմի վրա են սեւեռված հայացքներ ամբողջ աշխարհից։ Հանրաքվեի ընթացքին կհետեւեն դիտորդներ Ռուսաստանից, ԱՊՀ-ից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաեւ ամբողջ  աշխարհից եկած լրագրողներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Աքսյոնովը կոչ է արել ընտրատեղամասեր ներկայանալ եւ ազատ ընտրություն կատարել՝  «անկախ ազգությունից եւ դավանանքից»։

«Ասում են՝ժամանակները չեն ընտրում։ Սակայն մենք ընտրում ենք ժամանակի մեջ մեր ուղին։ Ընտրենք միասին։ Ընտրություն, որով կհպարտանան սերունդները։ Բոլորս գնում ենք հանրաքվեի», - ամփոփել է պաշտոնյան։