Մարտի 14-ին, ժամը 16.25-ի սահմաններում, 1977 թ. ծնված Արսեն Գ.-ն «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Սվետլանա Մ.-ին, նրան տեղափոխել հիվանդանոց, այնուհետեւ ներկայացել ոստիկանության Մուշի բաժին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: