Մարտի 14-ին, ժամը 09.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 25/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Քրիստինե Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` նույն օրը, ժամը 16.00-ին, բաժանմունք է ներկայացել 1983 թ. ծնված Լեւոն Կ.-ն եւ հայտնել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ինքն է կատարել վրաերթը:

Կատարվում է քննություն: