Հայաստանի քաղաքացու նոր անձնագիր ստանալու նպատակով մարտի 14-ին ոստիկանության Արարատի անձնագրային բաժանմունք է դիմել 1981 թ. ծնված Սասուն Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանները պարզել են, որ նա հունվարի 9-ից ՌԴ Պերմի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է կողոպուտի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին եւ Արարատի մարզի դատախազին: