Ոստիկանության Արաբկիրի բաժնում մարտի 14-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ձախ ոտնաթաթի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա Գեղամ Ս.-ն եւ հայտնել, որ Երեւանի Հ. Քոչարի փողոցում անհայտ ավտոմեքենան անցել է իր ձախ ոտնաթաթի վրայով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: