«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան մարտի 14-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Սարալանջի փողոցում բախվել է մետաղյա արգելապատնեշին, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:



























