Մալազիայի իշխանությունները մտադիր են շուտով ավարտին հասցնել «Մալազիական ավիաուղիներ» ընկերության Boeing 777-200 ինքնաթիռի որոնման աշխատանքները, որը ռադարների էկրաններից անհետացել էր մարտի և-ին Հարավչինական ծովի շրջանում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը:

Կառավարության նախագահը հաստատել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն օդանավի առեւանգման մեծ հավանականության վերաբերյալ: «Մեր տվյալները վկայում են, որ ինչ-որ մեկը կարող էր դիտավորյալ անջատել կապի միջոցները եւ ստիպել փոխել կուրսը: Այնուամենայնիվ, մենք շարունակում են դիտարկել իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարները»,- ընդգծել է Ռազակը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ընդ որում վարչապետն միջադեպն անվանել է աննախադեպ: Ինչպես հաղորդել է Ռազակը, արբանյակներից ստացված տեղեկությունը հիմք է տալիս մտածել, որ գրավման դեպքում ինքնառիռը կարող էր ընթանալ օդային երկու միջանցքներից մեկով: Դրանցից մեկը սկսվում է Թաիլանդի հյուսիսում եւ անցնում է Ղազախստանի ուղղությամբ: Այդ կերպ որոնման աշխատանքների շրջանը կարող է էապես անդլայնվել:

Boeing 777-200 ինքնաթիռի հետ կպան ընդհանտվել էր մարտի 7-ին Մալազիայի մայրաքաղաքից մեկնելուց մոտ երկու ժամ անց: Ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Պեկին, այդ պահինՀարավչինական ծովում էր՝ Կոտա-Բարու քաղաքից մոտ 120 ծովային մղոն հեռավորության վրա: