ՀԱՀ ԱԳՆ-ն հաստատել է Ռուանդայի եւ Բուրունդիի դիվանագետներին հետ ուղարկել մասին տվյալները՝ կապված Յոհանեսբուրգում Ռուանդայի արտաքին հետախուզության նախկին ղեկավարի եւ կենտրական աֆրիկյան պետության գլխավոր շտաբի նախկին պետի վրա նոր հարձակման փորձի հետ:
«Հարավային Աֆրիկան վտարել է Ռուանդայի չորս դիվանագետի եւ մեկ դիվանագետի Բուրունդիից իրեն կարգավիճակը խախատելու համար: Հետաքննությունը ցույց է տվել, որ նրանք ուղղակիորեն կապ ունեն վերոնշյալ հանցագործությունների հետ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Ի պատասխան Ռուանդան հետ է ուղարկել ՀԱՀ բոլոր դիվանագետներին՝ բացառությամբ դեսպանի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ռուանդայի հետախուզության նախկին ղեկավար 53-ամյա Պատրիկ Կարեգեան սպանվախ էր հայտնաբերվել էր Յոհանեսբուրգի հյուրանոցներից մեկում ամանոր գիշերը: Ռուանդայի նախագահի կողմնակիցը պաշտոնից հեռացվել էր 2004թ.-ին, ձերբակալվել ու 18 ամսվա ազատազրկման էր դատապարտվել դասալքության եւ չենթարկվելու համար:
2006թ.-ին արդարացվել էր ու արտագաղթել ՀԱՀ: հետո իշխանությունները մեղադրեցին նրան Ռուանդայում մի շարք պայթյունների կազմակերպման մեջ: Նրան, ով հերքում էր մեղադրանքները, հեռակա կարգով դատապարտել էին 20 տարվա ազատազրկման:
Այս տարի մարտին սպանության փորձ էր կատարվել Ռուանդայից մեկ այլ դեսիդենտի հանդեպ՝ գեներալ-լեյտենանտ Կայումբա Նիամվասիի, ով ՀԱՀ-ում քաղաքական ապաստան էր փորձում ձեռք բերել եւ երկրի կառավարության պաշտպանության ներքո էր:
«Այս իրադարձությունները վտանգում են ՀԱՀ ազգային անվտանգությունը եւ ուղղակիորեն խախտում են Սահմանադրությունը, օրենքներին ու միջագային կոնվենցիաները»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:


























