Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող «Դեմ եմ» նախաձեռնության անդամների մարտի 15-ի իրազեկման հերթական երթը հեծանիվներով է։ Ազատության հրապարակից մոտ երկու տասնյակ ակտիվիստներ՝ պայուսակներին, բաճկոններին եւ հեծանիվներին փակցրած «Դեմ եմ» կարգախոսներով, սկսեցին երթը դեպի Մատենադարան, ապա Մաշտոցի պողոտայով՝ Հանրապետության հրապարակ եւ կրկին հետ՝ դեպի Ազատության հրապարակ (ֆոտոռեպորտաժ)։
«Երթի նպատակն է մարդկանց տեղեկացնել եւ ավելի շատ մարդ ներգրավել կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարին։ Հեծանիվներով երթն իրազեկման արդյունավետ միջոց է»,- NEWS.am-ին ասաց նախաձեռնող թիմի անդամ Հայկ Ավետիսյանը։
Հեծանվորդները մի քանի պտույտ կատարեցին Ազատության հրապարակում, ապա մի քանի ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ սկսեցին երթը։ Երթի հիմնական նպատակն է իրազեկել մարտի 22-ին կայանալիք «Դեմ եմ» նախաձեռնության եւ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի հանրահավաք-երթին։
Նշենք, որ մարտի 14-ին Ազգային ժողովում «Ժառագունթյուն» խմբակցության սենյակում 4 ոչ իշխանական ուժերի՝, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառագունթյուն», պատգամավորները հանդիպել էին «Դեմ եմ» թիմի անդամների հետ՝ քննարկելու մարտի 22-ին կայանալիք կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ հավաքի ձեւաչափը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











