Վերջին մի քանի ամիսների ընթացքում Պրահայի կենտրոնում խոշոր հյուրանոցային-առեւտրային կենտրոնի շինարարության վայրում աշխատող չեխ հնագետներին հաջողվել է մի շարք ինքնատիպ հայտնագործություններ կատարել: Պեղումների ընթացքում գտել են հարյուրավոր տարատեսակ իրեր, որոնք վկայում են, որ չեխական մայրաքաղաքում առաջին բնակիչներն ավելի վաղ են հայտնվել, քան մինչ այդ համարվում էր:
Պրահայի կառուցման հստակ ժամանակը հայտնի չէ, սակայն հնագույն լեգենդի համաձայն, քաղաքը հիմնադրել է իշխանուհի Լիբուշեն՝ հզոր Կրոկի դուստրը: Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ դա տեղի է ունեցել 7-րդ դարում, ոմանք նշում են մ.թ. 8-րդ դարը: Հնագետների հայտնաբերած պեղածոները վկայում են, որ իշխանուհի Լիբուշեի կյանքի օրոք ապագա Պրահայի տարածքում Վլտավայի ափերին արդեն տասնյակ փայտե տներ կային, որտեղ արհեստավորներ ու ձկնորսներ էին ապրում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: http://itar-tass.com/nauka/1048131
Այս շինությունների հիմքերի մնացորդները հայտնաբերվել մի քանի մետր խորության վրա: Հայտնաբերվել է հնագույն աղբանոց, որտեղ նետել գազանների ոսկորները, կոտրված կավե տարաներ եւ այլ ոչ պետքական իրեր, ինչն էլ վկայում է այն մասին, որ ապագա Պրահայի տարածքում մարդիկ սկսել են ապրել դեռ չորս հազար տարի առաջ:
Գիտնականների ուշադրությունը գրավել է անոթը, որում 33 մետաղադրամ էր պահված եւ անհայտ արիստոկրատի կնիքը: Պեղածոների թվում է վերնազգեստի բրոնզե գոտին, որը կարող էր պատկանել հռոմեացի լեգեոների. այն թվագրվում է մ.թ. մոտ 3-4-րդ դարերին:


























