Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը «պատիվ կհամարի» հայտնվել ռուսաստանցի  քաղաքական գործիչների այն ցուցակում, որոնց ԱՄՆ-ն վիզա չի տրամադրելու: Այս մասին Քադիրովը գրել է իր ինստագրամում: 

«Որոշ լրատվամիջոցներ, անանուն աղբյուրներ վկայակոչելով, տեղեկություն են տարածում ինձ այն քաղաքական գործիչների ցուցակում ընգրկելու վերաբերյալ, որոնց ամերիկյան վիզաներ չեն տրամադրելու: Միանգամայն պարզ կասեմ՝ ինձ բացարձակապես դա չի հուզում», - գրել է Քադիրովը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Չեչնիայի ղեկավարը հավելել է, որ «եթե ԱՄՆ-ն  նման քայլի դիմի», իր համար «պատիվ կլինի ցուցակում առաջինը լինելը»: