Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես սպասվում է, պետք մայիսին Հայաստան իր այցի կապակցությամբ պաշտոնապես հայտարարի նոր օրինագծի ընդունման մասին, որը քրեականացնելու է Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես որ նախկինում էր հայտարարում: Այդ մասին գրում է ֆրանս-հայկական «Nouvelles d'Arménie» ամսագիրը:

Հիշեցնենք, որ Փարիզում մարտի 13-ին կայացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Լորան Ֆաբիուսի հանդիպումը: Նախարարները քննարկել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան առաջիկա այցի նախապատրաստումը: Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմանի հարաբերությունները բարձր մակարդակում են, քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորթունները: