Եվրոպայում առաջիկայում բոլոր բջջային հեռախոսների համար միատեսակ լիցքավորման սարք կհայտնվի։ Բրյուսելում նման նախաձեռնությանը կողմ է քվեարկել 550 խորհրդարանական։ Սակայն ոմանց կարծիքով այս քայլը լուրջ վնաս կհասցնի բիզնեսին։

Միատեսակ լիցքավորման սարքի հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում, հայտնում է The Daily Mail-ը։

Բրյուսելում վստահ են, որ այս քայլը պետք է վերջ դնի նոր հեռախոս գնելիս  լիցքավորման սարքերի անվերջանալի փոփոխմանը։ Նաեւ եվրոպացիիները կազատվեն բջջայինի մարտկոցի լիցքն ավարտվելու դեպքում հարկ եղած սարքը փնտրելու հոգսից, փոխանցում է  Russia Today-ը։

Սակայն նախաձեռնությունը նաեւ քննադատության է հանդիպել։ Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության փոխնախագահ Փոլ Նութալը հայտարարել է, որ նման քայլը բիզնեսում լուրջ խնդիրներ  կառաջացնի եւ արտադրողի համար առաջ գնալու ու առավել նոր տեխնոլոգիական սարքեր արտադրելու խթան չի հանդիսանա։ Օրինագծին կողմ է քվեարկել 550 խորհրդարանական, 12-ը՝ դեմ,  8-ը՝ ձեռնպահ։