Պակիստանը դատարանը մեղմել է բժիշկ Շաքլի Աֆրիդիի համար սահմանված պատիժը, ով ԿՀՎ-ին ուղղել էր Աբոտաբադում Ուսամա բեն Լադենի որջի վրա եւ այդ կերպ նպաստել էր 2011թ.-ին «համար առաջին» ահաբեկչին չեզոքացնելուն: Հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող Աֆրիդի համար պատիժը 32-ից կրճատվել է 23-ի: Այդ մասին հաղորդում է դատապարտյալի փաստաբան Քամար Նադիմը:
Նրա խոսքով՝ Պակիստանի դատարանը մեղադրանքների շարքից հանել է պետության դեմ պատերազմի հրահրումն ու այդ պատճառով մեղմել է պատժաչափը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այն, որ «Ալ-Քաիդայի» ղեկավարի հայտնաբերման գործում էական դեր խաղացել էր հենց Աֆրիդին, 2012թ.-ի հունվարին CBS հեռուստաընկերության հարացզրույցում խոստովանել էր Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան: Աֆրիդին բուժքույրերի հետ միասին Աբոտաբադում անցել էր տնից տուն, եւ հեպատիտի դեմ պատվաստման պատրվակով ԴՆԹ տեստի համար արյուն էր վերցրել: Ինչպես հաղորդում էին ամերիկացի պաշտոնյաները, բեն Լադենի տուն նրան այդպես էլ չէին թողել: Ավելի ուշ նա ձերբակալվել էր Պակիստանի հատուկ ծառայությունների կողմից, կալանավորվել էր ու մեղադրել պետական դավաճանության մեջ:


























