Ճապոնիայի գիտական աշխարհում հսկա սկանդալ է բորբոքվել: Գիտական ամսագրերում գիտնականների հրապարակած վերջին հոդվածներում, որոնք վերաբերում են կենդանի բջիջների վերածրագրավորմանը, էական թերություններ են պարունակվում:

Ճապոնիայի բնական գիտությունների ազգային պետական ինստիտուտի գիտնականները ստիպված են եղել խոստովանել, որ գիտական ամսագրերում վերջին հրապարակումները կենդանի բջիջների վերածրագրավորման մասին էական թերություններ են պարունակում:

Հրապարակումների համաձայն մկների կենդանի բջիջները տեղավորվել են թույլ թթվային միջավայրում, որից հետո ներարկվում էին տարբեր կենդանիների օրգանիզմներին: Արդյունքում այդ բջիջները հաջողությամբ տարակերպվում էին ու հարմարվում միջավայրին: Մեթոդը պետք է փոխարիներ ցողունային բջիջների վիրահատություններին, հաղորդում է «АН-online»-ը:

Սակայն առկա սխալները ստիպել են հրապարակումների հեղինակներին հետ կանչել իրենց աշխատանքները եւ հետազոտութոյւնները սկսել նորից: Ինստիտուտի ներկայացուցիչները ներողություն են հայցել ողջ գիտական հասարակությունից: