Մշտական դիետաների սիրահարներին միայնություն է սպառնում: Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները: Հետազոտության ընթացքում գիտնականները խոստովանել են, որ փորձում են ավելի քիչ շփվել իրենց ծանոթների հետ, ովքեր սննդակարգում խիստ կանոնների են հետեւում:
Աշխատանքի հեղինակները հարցում են անցկացրել ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ աղջիկների եւ կանանց շրջանում: Հարցման մասնակիցների մոտ կեսը համարում է, որ դիետաների հետեւող անձինք դյուրագրգիռ են եւ տխուր: Դիետաներին դեմ մարդկնց նյարդայնացնում է ընկերների վերլուծությունները առողջ եւ օգտակար սնունդի մասին, հաղորդում է «АН-online»-ը:
Նրանց կրծիքով ավելի լավ է առողջ ապրելակերպ վարել՝ ակտիվ շարժվել, սակայն չհրաժարվել համեղ ուտելիքից: Հետազոտողները նշել են, որ հարցման մասնակիցները դիետաների փորձ ունեին: Սակայն դրանցից կտրականապես հրաժարվել էին:


























