20 տարի առաջ ամերիացի բարերար Քարոլին Մուգարն ականատեսը դարձավ, թե ինչպես են Հայաստանում կտրվում եւ այրվում հազարավոր ծառեր, որպեսզի մարդիկ մարողանան տաքանալ երկրաշարժի ու հարեւան Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով ստեղծված բարդ պայմաններում: Հետագա անտառահատումը կանխելու նպատակով Մուգարն ու նրա ամուսինը՝ վաղամեռիկ Ջոն Օ՛Քոնորը որոշեցին իրենց ներդրումն ունենալ: 1994թ. ստեղծվեց ծառատունկի հայկական նախագիծը:
Ինչպես գրում է «Asbarez»-ը, Նախագծի 20-ամյակը նշելու համար կամավորների միավորումները միջոցառումներ են անում Լոս Անջելեսում, Բոսթոնում եւ Երեւանում: Հայկական նախագիծը նաեւ ներկայացնելու է իր նոր նշանը եւ կայքը՝ նոր իմիջ հաղորդելու կազմակերպությանը եւ ընդլայնելու գործունեության ոլորտը Հայաստանում եւ սփյուռքում:
Նշենք, որ այսօրվա դրությամբ կազմակերպությունն ավելի քան 4,4 մլն ծառ է տնկել 40 սեզոնների ընթացքում, ստեղծել երեք բուծարան եւ երկու բնապահպանական կրթական կենտրոն, կանաչապատել բազում տարածքներ:



























