Ղրիմում 23 երկրներից 135 դիտորդներ են գրանցվել, հավատարմագրվել են 169 լրատվամիջոցներից 623 լրագրողներ։ Այս մասին հայտարարել է Գերագույն խորհրդի հանրաքվեի նախապատրաստման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշեւը։
«Եւս 1240 դիտորդներ են գրանցվել Ղրիմի կազմակերպություններից», - տեղեկացրել է նա։
Մալիշեւն ընդգծել է, որ լրագրողները «չպետք է խախտեն քվեարկության գաղտնիությունը, միջամտեն ընտրական գործընթացին» եւ աշխատեն միայն հավատարմագրման առկայությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ՂԻՀ-ի տեղեկատվության նախարար Դմիտրի Պոլոնսկին հայտնել է, որ «ներկայումս Ղրիմում աշխատում է 2,5 հազար լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներից»:



























