Հայաստանում ապրանքների որակը չի կարել չափել համեղությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Սպառողների համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսում: Նա հավելել է, որ որակը նաեւ համապատասխանությունն է: «Մենք կարող ենք վատ ապրանքներ գնել՝ ինքներս էլ այդ մասին չիմանալով», - ընդգծել է նա:
Անցյալ տարի կազմակերպությունը պաղպաղակի ուսումնասիրություն էր կատարել: «Ոչ մի դեմ բան չունեմ. Ընդհանուր առմամբ՝ այն համեղ է: Սակայն մենք վստահ ենք, որ այն պատրաստված է կաթնային հումքով: Իսկ շուկայում բավական շատ են կաթնային-բուսական կամ ամբողջությամբ բուսական յուղերով ապրանքները», - նշել է Պիպոյանը: Նա հավելել է, որ այդ դեպքերում բուսայուղի գոյությունը պետք է անպայման նշվի, իսկ Արեւմուտքում «բուսական պաղպաղակն» առանձնացնում են նույնիսկ՝ որպես առանձին արտադրանք: «Էլ չեմ ասում, որ այդպիսի պաղպաղակ չպիտի լինի, սակայն մենք պետք է, չէ՞, այդ մասին իմանանք», - հավելել է նա:
«Հայաստանում մյուս օրինակը երշիկն է: Չեմ վիճում՝ համը կարող է հաճելի լինել: Սակայն հանկարծ 2012թ. վերջին մենք իմացանք, որ որոշ արտադրատեսակներում մսի չափաբաժինը 15%-ից ավելի չէ: Մենք կարող ենք եւ պետք է իմանանք այդ մասին՝ մեր ընտրությունն անելու համար», - նշել է Պիպոյանը:


























