Թուրքիայում առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ «Գեզիջի» հետազոտական ընկերության կողմից անցակցված սոհարցումները ցույց են տվել, որ բնակչության մեծամասնությունը հավատում է, որ իշխանությունները կաշառակերության մեջ են թաթախված։
Թուրքիայի քաղաքացիների շրջանում իրականացված հարցումների ժամանակ պարզվել է, որ «Ո՞ր կուսակցության կընտրեք մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին» հարցին, 39 տոկոսը պատասխանել են իշխող «Արդարություն եւ զարգացում», 32 տոկոսը՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ 18 տոկոսը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությանը։
«Հավատո՞ւմ եք, որ իշխանությունները կաշառակերության մեջ են թաղված» հարցին, 68,5 տոկոսը դրական է պատասխանել, իսկ 31,5 տոկոսը չի հավատացել նման պնդմանը։
«Ձեր կարծիքով իշխանությունները միջամտո՞ւմ են դատական համակարգին»,-հարցին, քաղաքացիների 69 տոկոսը «այո» է պատասխանել, իսկ 31 տոկոսը բացասական պատասխան է տվել։
«Հավատո՞ւմ եք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունը իսկապես կաշառակերության դեմ գործողություն էր»,-հարցին սոցհարցման մասնակիցների 70 տոկոսը դրական պատասխան է տվել:


























