Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Լիբանանում սրտի վիրահատության է ենթարկվել: Այս մասին հայտնում է Սիրիայի «ՍԱՆԱ» պետական գործակալությունը:
Ըստ Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդել Քարիմի՝ վիրահատությունը կատարվել է Բեյրութի ամերիկյան համալսարանական հիվանդանոցում: Նա հավելել է, որ վիրահատությունը հաջող է անցել:
Մուալամի առողջական վիճակը կայուն է գնահատվում, ներկայումս նա անհրաժեշտ բուժօգնություն է ստանում:
Դեսպանը նշել է, որ վիրահատությունը կատարվել է նախապես անցկացված բժշկական հետազոտությունների հիման վրա: Նա պնդում է, որ վիրահատությունը հանկարծակի կամ անհետաձգելի չի եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուալեմին տեղափոխել են Բեյրութի հիվանդանոց՝ շնչառական խնդիրների եւ զարկերակային բարձր ճնշման արդյունքում:


























