Ծխող մարդուն հրաժարվել ծխախոտից կօգնի կաշառքը: Գիտնականները նման եզրակացության են հանգել 16 փորձերի տվյալները վերլուծելուց հետո, որոնց ընթացքում կաշառել են մարդկանց փողով, լոտոյի տոմսերով, կտրոններով: Դրա դիմաց պահանջվում էր հրաժարվել վատ սովորությունից: Արագ գումար ստանալու գաղափարը, թեկուզ փոքր չափի, շատերին է գրավում, նշում է The Daily Mail-ը:
Ընդ որում ֆինանսական խթանը կարող է դրդել նաեւ մարզումների, մշտական հանգստի եւ բուժման: Արդյունավետության տեսակետից՝ միեւնույն է, գումարը մեծ է, թե փոքր: Ընդ որում ծխող մարդկանց կաշառքն ավելի էժան է, հաշվել են մասնագետները, հաղորդում է MedDaily.ru-ն:
Եթե ծխող մարդիկ մասնակցում էին նմանատիպ նախագծերի, նրանք երկու անգամ հաճախ էին թղնում ծխելը կես տարով ի տարբերություն նրանց, ովքեր կախվածությունից ազատվելու համար խորհրդատվությունների էին գնում: Խթանումը 62 տոկոսով ավելացնում է մարդու պահվածքի փոփոխությունը: Վատ չէին գործում նաեւ տուգանքներ:


























