Նիգերիայում տեւական փոխհրաձգության արդյունքում 212 մարդ է զոհվել, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Ըստ աղբյուրների՝ զոհվել է հինգ զինվոր, որոնց շարքում նաեւ՝ մեկ կին: Լրատվամիջոցները հայտնել էին, որ ինքնապաշտպանության ջոկատի անդամները հաշվել էին գրոհայինների 207 մարմին, հաղորդում է Utro.ru-ն:
Հարձակման մեջ կասկածում են «Բոքո Հարամ» խմբավորման անդամներին: Ըստ նախնական տեղեկության՝ նրանք փորձել էին ազատել բանտարկյալներին զինվորական բանտից: Գրոհայինները զինվորական համազգեստ էին հագել եւ գրոհել զինվորական բանտը՝ զինվորական գույներով ներկված մեքենաներով:


























