Շաբաթ օրը Մոսկվայում «Ընդդեմ Ղրիմը Ռուսաստանին միացնելու» ակցիայի ժամանակ մի քանի անձ ձերբակալվել է նացիստական խորհրդանիշներ ցուցադրելու համար, հաղորդել են ՌԻԱ Նովոստիին ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունից:
«Ընդդեմ Ղրիմը Ռուսաստանին միացնելու» երթի ընթացքում ձերբակալվել են մի շարք քաղաքացիներ, որոնք երրորդ ռեյխի հետ առնչվող դրոշներ էին տանում»,- ասել է գործակակության զրուցակիցը:
ՆԳՆ տվյալների համաձայն՝ ակցիային մասնակցում էր 3000 մարդ: Միաժամանակ մայրաքաղաքում «Ղրիմի պաշտպանության եւ ֆաշիզմի դեմ ուղղված» հանրահավաք է ընթանում, որին մասնակցում է 15 000 մարդ:
Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը բորբոքվեց 2013թ.-ի նոյեմբերին, երբ նախարարների կաբինետը հայտարարեց երկրի եվրաինտեգրացման գործընթացի դադարեցման մասին:



























