Թուրքիայում բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համեմատությունը օրեր առաջ մահացած Բերքին Էլվանի հետ կապված։
Թուրքական Gercekgundem կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Այնթափում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Գեզիի իրադարձությունների ժամանակ ոստիկանության կողմից օգտագործված գազային ռումբից վիրավորված եւ օրեր առաջ մահացած 14-ամյա Բերքին Էլվանին, հայտարարել է, թե ահաբեկչական խմբավորման մեջ գտնվող, դեմքերը փակած, ձեռքերին մահակ գտնվողների մեջ գտնվող մի երեխա է գազային ռումբից վիրավորվել, իսկ ոստիկանությունը չէր կարող տարբերել, թե դեմքը փակածը քանի տարեկան է։
Էրդողանը մեղադրել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ շեշտելով, թե նա սուտ է ասում, թե Բերքին Էլվանը հաց գնելու էր դուրս եկել։
Էրդողանի այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական սոցկայքերում, որտեղ նշում են, որ Էրդողանը լրիվ կորցրել է ողջամտությունը։


























