Սոմալիի մայրաքաղաքի «Մսկա Մարուկամա» հյուրանոցի մոտ պայթուցիկներով լի ավտոմեքենա է պայթել, առնվազն չորս մարդ վիրավորվել է։

Հյուրանոցի ճեմասրահում այդ պահին կառավարության մի շարք անդամներ են գտնվել։

Սոմալիի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ պատասխանատուն «Աշ Շաբաբ» խմբավորումն է, որի դեմ զորքեր են դուրս բերվել, փոխանցում է BBC-ի մամուլի ծառայությունը։

Մոգադիշոյի եւ Աֆրիկյան միության զորքերը գրոհայիններից առնվազն 6 քաղաք են խլել։

«Աշ Շաբաբը» վերահսկում է կենտրոնական եւ հարավային Սոմալիի զգալի մասը։