Նիգերիայի  մայրաքաղաք Աբուջայի մարզադաշտում ոտնատակ ընկնելու արդյունքում մի քանի մարդ է զոհվել, տասնյակները վնասվել են։

Ֆրանսիական գործակալության լրագրողը հայտնել  է յոթ զոհերի մասին, սակայն իշխանությունները հստակ թիվ չեն  նշում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը;

Ամբոխում իրար ոտնատակ են տվել միգրացիոն ծառայության անցկացրած աշխատուժի ընտրության ընթացքում։ Նիգերիայում գործազրկության բարձր մակարդակ է, ուստի մեծ թվով հավակնորդներ էին ներկայացել։