Շաբաթ օրը, ժամը 14:50-ի սահմաններում (Երեւանի ժամանակով ժամը 16:50) Կարազինի անվան Խարկովի ազգային համալսարանում պայթյուն է տեղի ունեցել, «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը հաղորդել են քաղաքային ոստիկանությունից: Վարչությունում նշել են, որ պայթյունի հետեւանքով երեք մարդ է տուժել՝ քիմիական ֆակուլտետի մեկ դասախոս եւ երկու ուսանող:
Նախնական տվյալներով՝ նրանց վնասվածքները ծանր չեն, բժշկական օգնություն ստացել են տեղում:



























