Ռուսաստանը վետո է դրել Ուկրաինայի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի մարտի 15-ի բանաձեւի վրա:
Բանաձեւի օգտին քվեարկել է Անվտանգության խորհրդի 13 անդամ: Չինաստանը ձեռնպահ է քվեարկել: Ռուսաստանը, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ օգտվել է վետոյի իրավունքից եւ արգելափակել բանաձեւի ընդունումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Associated Press գործակալությունը, բանաձեւի տեքստում բոլոր կողմերին կոչ էր արվում«անհապաղ սկսել խնդրի խաղաղ կարգավորումը քաղաքական երկխոսության միջոցով»:
Բանաձեւում նաեւ ասվում է, թե Ուկրաինան չի արտոնել կիրակի օրը Ղրիմում կայանալիք հանրաքվեն: «Այդ հանրաքվեն չի կարող ուժ ունենալ, եւ չի կարող Ղրիմի կարգավիճակի փոփոխության հիմք լինել»:



























