King Air 90 մոդելի փոքր ինքնթիռը վթարի է ենթարկվել ՀԱՀ-ի արեւելքում գտնվող Քվազուլու-Նաթալ նահանգում, հաղորդում է Reuters-ը:
Օդանավն ընկել է տեղի Լանսերիա օդանավակայանի թռիչքուղու հարեւանությամբ՝ Կամպերդաուն քաղաքի հարեւանությամբ: Վթարի հետանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ավիավթարի պատճառը, նախնական տվյալներով, եղանակային վատ պայմաններն էին. Օդանավակայանի շրջանում հորդառատ անձրեւ էր:
Ընկնելուց հետո ինքնաթիռը բռնկվել է, որի հետեւանքով զոհվել են դրանում գտնող երեք անձինք: «Ինքնաթիռն այնպես է այրվել, որ անճանաչելի է դարձել», հավելել է փրկակարական ծառայության ներկայացուցիչ Սանտի Սթեյնմանը:



























