Ռուսաստանի ինքնամեկուսացումը Ուկրաինայի հետ տարաձայնությունների հողի վրա անտրամաբանական է եւ ապարդյունավետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԵՆ-ՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մարտի 15-ին կայացել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, որում Ռուսաստանը վետո է դրել ԱՄՆ-ի բանաձեւի նախագծի վրա, որը Ղրիմում մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն անվանում էր ոչ լեգիտիմ: Փաստաթուղթը պաշտպանել են 13 երկրներ, Չինաստանը ձեռնպահ է մնացել, միայն Ռուսաստանն էր դեմ: ԱՄՆ-ի նախապատչաստած բանաձեւ նախագծում հաստատվում է, որ Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն «չի կարող լեգիտիմ համարվել եւ հիմք ծառայել թերակղզու կարգավիճակի ցանկացած փոփոխության համար», քանի որ արտոնագրված չէ Կիեւի իշխանությունների կողմից: Հաստատելով Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքը, փաստաթուղթը կոչ է անում «բոլոր երկրներին, միջազգային կազմակերպություններին եւ մասնագիտացված գործակալություններին» չճանաչել քվեարկության արդյունքները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ՌԴ ԱԳՆ-ը կտրուկ է արտահայտվել ամերիկյան բանաձեւի վերաբերյալ: Վաշինգթոնում ամենեւին էլ մտահոգված չեն Ուկրաինայի կայունությամբ, անվտանգությամբ ու նրա բնակիչների բարեկեցությամբ, հայտարարել են դիվանագետները: Ի սկզբանե ԱՄՆ-ի բանաձեւ որեւէ հիմք չուներ:



























