Սիրիական զինված ընդդիմության գրոհայիններն ականանետ հրթիռային սարքավորումներից գնդակոծել են Լիբանանի սահմանամերձ շրջանները:
Ինչպես հաղորդում է ազգային լրատվական «Ալ-Վաթանիա» գործակալությունը, հարվածել են շիա բնակչություն ունեցող Նաբի-Օսման եւ Էլ-Լյաբվե բնակավայրերին: Ստացվել է տեղեկություն մեկ զոհի եւ մի քանի զոհերի մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երկրի հյուսիսում գտնվող Աքարեում լիբանանյան բանակի պարեկային ծառայությունը առգրավել է զենք ու պայթուցիկներ պարունակող բեռը, որը տեղափոխում էին Սիրիայից:



























