Ֆրանսիայի պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի կարող են անդրադառնալ երկու երկրների ռազմական համաձայնությունների վրա: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը Ելիսեյան պալատում Իտալիայի նոր վարչապետ Մատեո Ռենցիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Figaro-ն: Օլանդի խոսքով պատժամիջոցները կապված են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ:
Երկուշաբթի, հանրաքվեից մեկ օր անց, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը ծրագրում են հայտարարել պատժամիջոցների մասին, այդ թվում ֆինանսական հաշիվների սառեցում եւ մուտքի արգելքներ:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, որոնք անմիջապես կապված են ռազմական համագործակցության հետ, ապա դրան պատժամիջոցների երրորդ մակարդակն են, իսկ մենք դեռ առաջին մակարդակում ենք»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Դարձյալ այսօր՝ շաբաթ օրը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հայտարարել է, որ պատժամիջոցները չպետք է մեծ տնտեսական մեծ ազդեցություն գործեն, ավելացնում է թերթը:
Օլանդը հավելել է, որ Ֆրանսիան, որպես Եվրամիության անդամ, օրինական չի ճանաչում Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեն, որը պետք է անցկացվի կիրակի:



























