Ամերիկյան հրթիռակիր «Տրակստոն» ականակիր նավը Սեւ ծովում է, հաղորդում է Reuters-ը:

Նավապետ Էնդրյու Բաեն հաղորդել է գործակալությանը, որ միջոացռումն անհրաժեշտ էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի սրության կապակցությամբ:

Այս պահին ականկիրը բուլղարական նավահանգստում է: Թե որքան ժամանակով են երկարաձգվել ուսումնավարժանքները, չի ճշտվում, հաղորդում է Gazeta.ru-ն:

«Տրակստոնի» առաքելությունը ծրագրված էր նախքան ԱՄՆ-ից մեկնելը: Մոնտրեի կոնվենցիայի համաձայն՝ ականակիր նավը չի կարող Սեւ ծովում մնալ ավել քան 21 օր:

ԱՄՆ-ի, Բուլղարիայի եւ Ռումինիայի համատեղ ուսումնավարժանքները կայացել են անցյալ շաբաթ «Տրակստոնի», բուլղարական ռազմածովային ուժերի հածանավի եւ ռումինական երեք նավերի մասնակցությամբ: