Շվեյցարիայի դշնային դատախազությունը հետաքննություն է սկսել Վիկտոր Յանուկովիչի դեմ փողերի լվացման կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է շվեյցարական Rts.ch պարբերականը: Մարտի 15-ին այս տեղեկությունը հաստատեց մամուլի քարտուղար ժանետ Բալմերը:
Նրա խոսքով՝ հետաքննության մասին հայտարարությունն արվում է հնարավոր կոռուպցիոն խախտումների ենթատեքստում, որոնց մասնակից կարող են լինել Յանուկովիչն ու նրա շրջապատը:
Յանուկովիչի ու նրա որդու՝ Ալեքսանդրի դեմ Ժնեւի դատախազությունն արդեն գործ է հարուցել, որոնց կասկածում են մեծ չափերով գումարների լվացման մեջ: Յանուկովիչի ու նրա որդու հաշվիներն արդեն երկու շաբաթ սառեցվել են: Այս միջոցառումը կիրառել են Ուկրաինայի եւս երկու կարեւոր անձանց դեմ, որոնց անուններն ու գումարի չափը դեռ չի հաղորդվում:




























