Արգենտինական Սան-Լուիս քաղաքի Նասչել քաղաքում ակումբում ոստիկանը կրակել է երեք անձի վրա, հաղորդում է Agence France-Presse-ը:

Տեղի ոստիկանների տվյալների համաձայն՝ մարտի 15-ի գիշերը իրավապը մտել է ակումբ ու կրակահերթ արձակել: Այդ պահին ակումբում մեծ թվով երիտասարդներ էին գտնվում, որոնք փորձում էին թաքնվել չարագործից:

Քաղաքապետ Մարկոս Բերլոտայի խոսքով, ոստիկանն ակումբ էր եկել կնոջ հետ միասին: Գտնվելով ոչ սթափ վիճակում՝ նա իր ատրճանակով կրակել է տեղի ոստիկանության կոմիսարի վրա, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Այնուհետեւ նա եւս երկու հոգու է սպանել, վիրավորել 16 հոգու: Հրձգությունից հետո նա փորձել է փախուստի դիմել, սակայն հետապնդումներից հետո իրավապահների կողմից չեզոքցվել է: Հաստատվում են հանցագործության դրդապատճառները: Նահանգում երեք օրյա սուգ է հայտարարվել: