Ամերիկյան USS Truxtun ականակիր նավի ուսումավարժանքները Սեւ ծովում ծրագրված էին Ղրիմի ճգնաժամից մի քանի ամիս առաջ: Այդ մասին հայտարարել է նավապետ Էնդրյու Բիենը, հաղորդում է բրիտանական The Guardian-ը: Ուսումնավարժանքները կերկարաձգվեն ու կդառանան «միջազգային արձագանքի եւս մեկ ազդանշան Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին»,- նշում է թերթը:

«Չեմ կարող մեկնաբանել գործողության ապագան, սակայն մենք կօգտվենք հնարավորությունից մեր դաշնակիցներ հետ պարբերական բնույթ կրող մի շարք վարժանքներ անցկացել այդ տարածաշրջանում»,- հայտարարել է ամերիկացի զինվորականը: Նա նշել է, որ ուսումնական վարժանքներն անց են կացվել Սեւ ծովի հարավ-արեւմտյան հատվածում ու կրակի արձակում չեն ներառել:

Մարտի 15-ին Ռուսաստանը վետո դրեց ՄԱԿ Անվտանգության խորհրդի Ղրիմի հանրաքվեի ոչ լեգետիմի լինելու մասին բանձեւի նախագծի վրա: Չինաստանը ձեռնպահ էր մնացել, նշում է թերթը:

Truxtun ականակիրը, որը գտնվում էր բուլղարական նավահանգիստներից մեկու, անցյալ շաբաթ ուսումնավարժանքներ էր անցկացնում ռումինական եւ բուլղարական նավերի հետ Ղրիմից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա:

Ուսումնավարժանքները համընկել են լեհական եւ ամերիկյան ռեակտիվ կործանիչների օդային վարժանքներին Լեհաստանում,Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռների վարժանքներին:

Հիշեցնենք, որ ինչպես նախկինում էին հաղորդում, ԱՄՆ-ը կերկարաձգի Միջերկրական ծովում հարվածային խմբի ներկայությունը George Bush ատոմային ականակիրի գլխավորությամբ: