ԱՄն-ի սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ է արել Ուկրաինային խոշոր առզմական աջակցություն ցուցաբերել: Ինչպես հաղորդում է AFP-ը,  նա նախազգուշցրել է, որ Ռուսաստանի գործողությունները հետխորհրդային Ուկրաինայում կարող են հանգեցնել ԱՄՆ-ի ու Եվրոպայում նրա դաշնակիցների կողմից աննախադեպ քայլերի:

Այդ մասին Մաքքեյնը հայտարարելէ ԱՄՆ-ի Սենատի պատվիրակության Կիեւ այցից հետո՝ արտահայտելով սեփական կարծիքը:

«Երբ ուկրաինացիները դիմադրության համար համեստ միջոցներ են խնդրում, կարծքում եմ, մենք պետք է տրամադրենք: Դա ճիշտ ու արժանի որոշում կլինի»,- հայտարարել է Մաքքեյնը:

Նա իր «խորը մտահոգությունն է հայտնել Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի արտահերթ զորավարժանքների մասին հաղորդագրությունների առնչությամբ: Մաքքեյնի խոսքով՝ Ռուսաստանի ներխուժումը կհանգեցնի ԱՄՆ-ի եւ Եվրոպայում նրա դաշնակիցներիպատասխան գործողությունների, որոնք ավելին քան երբեւէ ծավալուն կլինեն:

Նա հերքել է հայտարարությունն այն մասին, որ Կիեւը կարող է զոհել Ղրիմն՝ Արեւելքը պահպանելու համար, որտեղ բնաչկության մեծամասնությունը ռուսալեզու է: Ամենից քիչ մենք ցանկանում են հայտարարել Ղրիմի ժողովդրին, թե մենք լքել են նրանց»,- ընդգծել է նա:

Մաքքեյնը հանրաքվեն կեղծ է անվանել, իսկ նրա գործընկեր Ռիչարդ Դուրբինը հայտարարել է, որ Ղրիմում «ընտրությունները» կընթանան խորհրդային ոճով՝ նախօրոք հայտնի արդյունքով: