Դառնալով միակ երկիրը, որն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մեղմացմանն ուղղված որոշման դեմ հանդես եկավ, Ռուսաստանը մեկուսացրեց իրենց ոչ միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդում, այլեւ ողջ աշխարհում: Այդ մասին ասվում է Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարության մեջ՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի արդյունքների հիման վրա:
«ՄԱԿ ԱԽ բանաձեւերի համար նախագծի համահեղինակների աննախադեպ լայն շրջանակը աշխարհի տարբեր տարածաշրջաններից, որոնց թվում են ԱՄՆ-ը, ԵՄ բոլոր անդամ պետությունները, ինչպես նաեւ մեկ դեմ ձայնով(ՌԴ ձայնը) առողջ դատողության հաղթանակն էր ընդդեմ ուժի լեզվի եւ հաստատեցին Ուկրաինային տրամադրվող լայն աջակցությունը Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է «Լիգա Նովոստին»:
ԱԳՆ-ում ընդգծել են, որ մինչ այժմ ՄԱԿ ոչ մի պատասխանատու անդամ, առավել եւս ԱԽ մշտական անդամ, կասկածի տակ չի առել միջազգային ու եվրոպական անվտանգության համար հիմնարար փաստաթղթերը, ինչպես օրինակ 1975թ.-ին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կոնֆերանսի եզրափակիչ ակտը եւ 1994թ.-ի Բուդապեշտի հուշագիրը: Իսկ ՄԱԿ ԱԽ նվիրվածությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն, անկախությանը եւ միասնությանը միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակներում հաստատվել է ՄԱԿ ԱԽ-ում, այդ թվում նաեւ Ռուսաստանի կողմից 1993թ.-ի հուլիսի 20-ին նախագահի հայտարարության մեջ(S/26118):
«Ղրիմի ԻՀ հանրաքվեի ոչ լեգիտիմ լինելու մասին որոշումը եւ այն, որ դրա արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ ՂԻՀ-ում կարգավիճակի փոփոխման համար, հանդիսանում է նաեւ բոլորի կողմից ընդունված, քանի որ հակասում են ոչ միայն Ուկրաինայի Սահմանադրությանը, այլ նաեւ միջազգային իրավունքին»,- ասվում է հայտարարության մեջ:
«Այս ամենն ապացուցում է, որ Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունն իր վրա է վերցրել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խաթարման պատասխանատվությունը եւ Ռուսաստանը վերածել է աշխարհին 21-րդ դարում սպառնացող վտանգի մարմնավորում»,- եզրափակել է ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ ԱԽ որոշման վրա Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման եւ Ղրիմում հանրաքվեի անցկացման անթույլատրելիության վերաբերյալ: Անվտանգության խորհրդի բոլոր անդամներ, բացառությամբ Ռուսաստանի, պաշտպանել են որոշումը: Չինաստանը ձեռնպահ է մնացել:



























