Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը վճռական ու կտրուկ բողոք է հայտնում մարտի 15-ին Խերսոնի մարզի Ստրելկովոյե գյուղի շրջանում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի դեսանտային զինծառայողների իջեցման կապակցությամբ՝ թվով 80 մարդ, եւ նրանց կողմից 4 ռազմական ուղղաթիռների եւ 3 զրահամեքենաների օգնությամբ Ստրելկովոյե գյուղի գրավման կապակցությամբ: Այդ մասին ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է LB.ua-ն:
«Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարում է Ռուսաստանի ռազմական ներխուժման մասին եւ պահանջում է ռուսական կողմին անհապաղ իր զինված ուժերը դուրս բերել Ուկրաինայի տարածքից: Ուկրաինան իրավունք է վերապահում բոլոր անհրաժեշտ միջոցները կիրառել Ռուսաստանի կողմի ռազմական ներխուժման դադարեցման համար»,- ասվում է այնտեղ:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ զինված ուժերի ստորաբաժանումները կանգնեցրել են ՌԴ զինված ուժերի զինծառայողների փորձը «Արաբատսկի ուղղությունից» ներխուժել Խերսոնի մարզի տարածք:



























