Կիեւի 16-ամյա բնակիչ Անդրեյ Սենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է վերադարձրել անվանական նախագահական ժամացույցը, որոնք Պուտինը նվիրել էր նրան 10 տարի առաջ Կիեւում: Այդ մասին խոսվում է Ukrainian Crisis Media Center-ի նկարահանած տեսանյութում:
2004թ.-ին, երբ Պուտինն այցելեց Ուկրաինայի մայրաքաղաք, ՌԴ նախագահին համացանցով բազմաթիվ հարցեր էին ուղղում: 50 հազար հարցերի թվում էր 6-ամյա Անդրեյի հարցը:
Նա հարցրել է ՌԴ նախագահին, թե ինչի մասին է երազում: Պուտինը պատասխանել էր, որ երազում է «բոլորն աշխարհում երջանիկ ու խաղաղ ապրեն»: Հարցի համար Սենկոն Պուտինի կողմից նվերի էր արժանացել:
10 տարի անց նա որոշել է հետ վերադարձնել նվերը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«Դուք ինձ սուտ եք ասել: Թեկուզ միայն դրա համար ստիպված եմ վերադարձնել Ձեր նվերը: Եթե ես հնարավորություն ունենայի Ձեզ անձամբ հանդիպել, կասեի Ձեր աչքերին նայելով՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, դուք խաբեբա եք»,- ասել է Սենկոն:
Նա ընդգծել է, որ մանկուց դաստիարակվել է հայրենիքի հանդեպ սիրով եւ այժմ պատրաստ է պաշտպանել խաղաղությունն իր հողում»:











