Ուկրաինացիները պետք է հեռու մնան այս պես կոչված հանրահավաքի մասնակցությունից, որն անցկացնելու են անջատողականները: Այդ մասին ասվում է նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հայտարարության մեջ:

«Այդ հանրաքվեն խախտում է Ուկրաինայի սահմանադրությունը եւ Ղրիմի ինքնավար հանրապետության սահմանադրությունը, սկզբից մինչեւ վերջ կեղծ է, դրա արդյունքները չեն արտացոլի Ղրիմի բնակչության իրական տրամադրությունները: Պետք է հասկանալ, որ դրա արդյունքները նախօրոք որոշվել են Կրեմլում, որին ինչ-որ հիմք է անհրաժեշտ իր զորքերը պաշտոնապես մեր երկիր մտցնելու եւ պատերազմ սկսելու համար, որը մարդկային ճակատագրեր կկործանի ու Ղրիմի տնտեսական հեռանկարները»,- հայտարարել է նախագահի պաշտոնակատարը, հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Տուրչինովը նաեւ հիշեցրել է, որ այսպես կոչված հանրաքվեն իրավականորեն լեգիտիմ չէ: «Ուկրաինայի Գերագույն Ռադան, Ուկրաինայի Սահմանադրական դատարանն, ինչպես նաեւ Վենետիկյան հանձնաժողովն այն հակաիրավական են ճանաչել»,- նշել է նա, հաղորդում է «ԼիգաՆովոստին»: . «Ղրիմի բնակիչները միակ ճիշտ որոշումը կլինի անտեսել այդ սադրանքը: Ես դիմում է Ղրիմի յուրաքանչյուր բնակչի ու կոչ եմ անում պատասխանատվությամբ մոտենալ իրենց ապագային, չտրվել կեղծ խոստումներին, որոնք տարածաշրջանում սոցիալ-տնտեսական աղետի կհանգեցնեն»,- ասվում է հայտարարության մեջ: