ՆԱՏՕ-ի որոշ ինտերնետ-կայքեր հայտնվել են ուկրաինական «ԿիբերԲերկուտ» խմբավորման հաքերային հարձակման թիրախում, հաղորդվում է հադերների կայքում:

Նշվում է, որ հարձակումը բողոքի ակցիա է ընդդեմ «նատօական նվաճողների» ներկայության Ուկրաինայում:

«Մենք՝ ԿիբերԲերկուտը, հայտարարում ենք, որ հարձակում ենք սկսել ՆԱՏՕ-ի ռեսուրսների՝ ccdcoe.org-ի, nato.int-ի, nato-pa.int-ի հանդեպ:Մենք դիմում ենք նատօական կիբերհանցագործներին.

«Հեռացեք ուկրաինական հողից»,- ասվում է հայտարարության մեջ:

«Ուկրաինայում Կիեւի խունտային խնդրանքով գործում է ուսանողների խումբ ՆԱՏՕ-ի Տալլինի կիբերկենտրոնի ղեկավարությամբ (NATO Cooperative Cyber Defence Centre of Excellence), ովքեր իրենց անվանումեն Մայդանի «Կիբերհարյուրյակ»: Քողարկվելով նրանց միջոցով Արեւմուտքը ակտիվ քարոզ է վարում ուկրաինացիների շրջանում լրատվամիջոցներում եւ սոցցանցերում,արգելափակում է տեղեկատվութան աղբյուրները, թաքցնում է հանցագործների գործողությունները, որոնք իրենց «օրինական իշխանություն» են անվանում»,- ասվում է «ԿիբերԲերկուտի» հաղորդագրության մեջ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Միեւնույն ժամանակ հաքերների հարձակման մասին Twitter-ի իր էջում հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

«Օպերատիվ գործողություն չկա: Մեր մասնագետներն աշխատում են բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,- հայտարարել է Լունգեսկուն:

Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ հաքերների հարձակումը չի ազդել կարեւորագույն համակարգերի աշխատանքի վրա, իսկ կայքերից մեկն արդեն գործում է: