Սլովակիայում նախագահական ընտրություններում առաջին է երկրի վարչապետ եւ իշխող սոցիալ-դեմորկրատական Smer-SD կուսակցության նախագահ Ռոբերտ Ֆիցոն եւ քաղաքացիական թեկնածու Անդրեյ Կիսկան:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնել են, որ Ֆիցոն տեղամասերի 97.7 տոկոսի տվյալների մշակումից հետո հավաքել է ձայների 28 տոկոսն է հավաքել, իսկ Անդրեյ Կիսկան՝ 24 տոկոսը:
Այդ կերպ Ֆիցոն եւ Կիսկան երկրորդ փուլ են անցնում, որը տեղի կունենա մարտի 29-ին: Ընդհանուր առմամբ նախագահի պաշտոնի համար պայքարում էր 14 թեկնածու:
Ինչպես սպասվում է, առաջին փուլի արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն մարտի 16-ին:
Սլովակիայի գործող նախագահ Իվան Գաշպարովիչը վերընտրվել է 2009թ.-ին եւ, սահմանադրության համաձայն, չի կարող եւս մեկ անգամ առաջադրվել:
Հասանելի է
русскийՏեղադրություն


























