«Մեծ յոթնյակի» գագաթաժողովը կարող է կայանալ Լոնդոնում: Եթե Ռուսաստանի դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ չփոխվի, հարցականի ներքո կհայտնվեն ռուս-գերմանական միջկառավարական խորհրդատվությունները:
Աշխարհի առավել զարգացած յոթ երկրներն ուկրաինական ճգնաժամի քողարկմամբ ծրագրում են Ռուսաստանի հետագա մեկուսացումը: Ինչպես մարտի 15-ին հաղորդել է Spiegel Online-ը, հունիսին Սոչիում կայանալիք հանդիպումը G8 ձեւաչափով (այդ թվում նաեւ Ռուսաստանը) չի կայանա: Պարբերականը, վկայակոչելով Գերմանիայի կառավարությունում առկա աղբյուրներին, նշում է, որ G7-ի հանդիպման վայր կարող լինել Լոնդոնը: Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում էին Կիեւում «մեծ յոթնյակի» հանդիպման անցկացման մասին:
Եթե Վլադիմիր Պուտինը չզիջի Ղրիմի համար պայքարում, նշում է գրեմանական պարբերականը, հարցականի ներքո կհայտնվեն ռուս-գերմանական միջկառավարական խորհրդրատվությունները, որոնք պետք է կայանային Լայպցիգում ապրիլին: Ծայրահեղ դեպքում, նրանք կարող են տեղի ունենալ «բավական սառը ձեւաչափում», հաղորդում է Deutsche Welle-ն:


























