ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լյու Ցզեին հրապարակել է խնդրի կարգավորման չինական ծրագիրը: Այն բաղկացած է երեք կետից:

Պեկինը հանդես է գալիս միջազգային կառույցի կողմից, որը պետք է Ղրիմի խնդրի քաղաքական լուծում մշակի: Մինչեւ նման խմբի ստեղծումը, կարծում է չնացի դիվանագետը, հակամարտության մասնակիցները պետք է զերծ մնան միակողմանի գործողություններից: Մասնավորապես, առաջարկը վերաբերում է Ռուսաստանին, որը հանրաքվեի անցկացումից հետո կարող է որոշում ընդունել Ղրիմն իրեն միացնելու մասին: Անկախ Ղրիմի ճգնաժամից, պարզաբանել է Չինաստանի մշտական ներկայացուցիչը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները պետք է մոտ ժամանակներում Ուկրաինայի աջակցության վարկածներ քննարկեն, հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Ծրագիրը հրապարակել են ՄԱԿ ԱԽ բանաձեւի նախագծի քվեարկությունից  հետո, որը դատապարտում էր Ղրիմում կարգավիճակի փոփոխման հանրաքվեի անցկացումը:Հիշեցնենք, որ Ռուսաստանը, օգտվելով վետոյի իր իրավունքից, արգելափակեց դրա ընդունումը, Չինաստանը ձեռնպահ մնաց: Ինչպես իր երկրի դիրքորոշումը պարզաբանել է Լյու Ցզին, փաստաթղթի հաստատումը «կհանգեցներ բախման եւ իրավիճակի լրացուցիչ բարդացման»: