Փրկարար ծառայությունը մարտի 16-ին, ժամը 07.18-ին տեղեկատվություն է ստացել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհին` Երեւան - Աբովյան հատվածում (11 կմ), տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 34 SQ 927 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից ձորակը, ինչից վարորդ` Գ. Հ.-ն (ծնվ. 1990թ.) եւ ուղեւոր` Հ. Հ.-ն (ծնվ. 1979թ.) տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:































