Մալազիական ոստիկանները, որոնք հետաքննում են Malaysian Airlines-ի կորած ինքնաթիռի գործը, խուզարկել են Boeing 777-ի երկրորդ օդաչուի տունը:
Ավելի վաղ Մալազիայի վարչապետը հայտարարել էր, թե ինքնաթիռը կարող էին միտումնավոր շեղել նախանշված կուրսից: Նա նաեւ նշել էր, թե քննությունը մտադիր է զբաղվել անձնակազմի անդամների եւ ուղեւորների ստուգմամբ: Մալազիայի իշխանությունները հայտնել են, որ անհայտ անձը ինքնաթիռում անջատել է հաղորդակցման համակարգը, ինչից հետո Կուալա-Լումպուրից Պեկին մեկնող ինքնաթիռը փոխել է կուրսը:
Ըստ վարչապետի, օդանավը կարող էր շարժվել երկու ուղղությամբ: «Նոր տվյալների համաձայն, օդանավի տեղակայման վայրը կարող է պարզվել երկու միջանցքներում՝ Ղազախստանի եւ Թուրքմենստանի սահմաններից դեպի Թաիլանդի հյուսիս, կամ էլ Ինդոնեզիայից հարավ՝ դեպի Հնդկաան օվկիանոսի հարավ»,- նշել է նա:
Այդ կապակցությամբ Հարավչինական ծովում ինքնաթիռի որոնումները դադարեցվել են:



























