ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոպիտ կերպով կոչ է արել Մոսկվային փոխել դիրքորոշումը Ղրիմի հակամարտության վերաբերյալ: «Մենք բախում չէինք փնտրում, սակայն եթե Ռուսաստանը վերջին պահին զիջումների չգնա, մարտի 17-ի հանդիպմանը մենք համապատասխան պատասխան կտանք»,- հայտարարել է գերմանացի նախարարը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում:

Շտայնմայերի խոսքով՝ Ղրիմի ճգնաժամի շուրջ տիրող իրավիճակը «պայթյունավտանգ» է:

«Մինչ այժմ Ռուսաստանը մերժել է կարգավորման բոլոր տարբերակները, իրավիճակը մեղմելու ցանկացած քայլից հրաժարվում է, եւ ամենայն հավանականությամբ, դիտավորյալ գործողությունների է դիմում, որոնց  հետ մենք չենք կարող հաշտվել»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը, հաղորդում է Deutsche Welle-ը՝ վկայակոչելով Reuters-ին: