Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրում բողոքի զանգվածային ցույցերի գրեթե բոլոր զոհերի մահվան համար պատասխանատում է ընդդիմությունը:

«Հետաքննության տվյալների համաձայն՝ 29 զոհերից գրեթե բոլորը վախճանվել են աջ ուժերի կիրառած բռնության հետեւանքով, միայն մեկ դեպք է մինչեւ այժմ հետաքննվում ազգային գվարդիայի ծառայովի հանդեպ, ով կարող է մասնակից լինել դրան, սակայն միայն մեկ հոգի»,- հայտարարել է Մադուրոն:

Այդ կերպ, Մադուրոհի տվյալներով, զոհերի ընդհանուր թիվն ավելացել է մեկով՝ նախկինում հաղորդում էին 28 զոհի մասին:

Վենեսուելայի առաջնորդի խոսքով՝ մյուս զոհերն այսպես թե այնպես կապ ունեն բարիկադների հետ, որոնք կառուցում է ընդդիմությունը երկրի քաղաքների փողոցներում: Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 300 մարդ, եւս 1.5 հազարը ձերբակալվել են:

Մադուրոն նշել է, որ ընդդիմությունը հետաքրքված է իրավիճակի նման զարգացմամբ, որպեսզի «Վենեսուելան լցնի բռնությամբ, մահով ու քաոսով, նախապատրաստի հյուսիսամերիկյան ներխուժմանը»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լատինաամերիկյան լրատվամիջոցներին:

Ավելի վաղ Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան ԱՄՆ-ի պետքարտուղար Ձոն Քերիին անվանել է պատասխանատու է անվանել բռնությունների համար, որոնք այս պահին տեղի են ունենում երկրում:

«Մենք չենք իջեցնի մեր ձայնը, մենք ձեզ հայտարարում ենք վենեսուելական ժողորդի մարդասպան, պարոն Քերի: Մենք չենք լռի որեւէ այլ կայսրության դեմ մինչ այն պահը, քանի դեռ դուք չեք հրամայի Վենեսուելայում գտնվող ձեր  սպասավորներին վերջ տալ ժողովրդի դեմ բռնությանը»,-հայտարարել է Խաուան:

Հինգշաբթի Քերին Վենեսուելայի նախագահին մեղադրեց իր սեփական ժողովրդի դեմ «ահաբեկչական գործողություններ» ծավալելու մեջ: Ամերիկացի պետքարտուղարը կարծում է, որ հասել է այն պահ, երբ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, միջազգային այլ կազմակերպությունները եւ Վենեսուլեայի հարեւաններն այդ երկրի իշխանություններից իրենց գործողությունների դիմաց հաշվետվություն պահանջեն: